Դերասանուհի, հաղորդավարուհի Սաթենիկ Հազարյանն ուշագրավ հրապարակում է արել՝ հանրայնացնելով գունագեղ ու պայծառ կադրեր բալիկների հետ իր ընտանեկան հանգստից: Ս. Հազարյանը գրել է հետևյալը.
«Երբեմն պետք Է մտածես միայն ՔՈ ԵՍ -ի մասին … հանգստանալ,,, կտրվել արտաքին աշխարհից, հոգսերից ու ավելորդ մտքերից….
Դուք էլ փորձեք երբեմն գնահատել Ձեր մարմինը, հոգին և գոնե մի քանի ժամ նվիրվել հանգստին… նույնիսկ մի քանի ժամ հանգիստն օգնում է հավաքել էներգիա ու տարածել, նվիրել ՁԵԶ»:
Հիշեցնենք, որ դերասանուհին ամառային վերջին ամիսն անցկացրել է Լոռվա չքնաղ բնության գրկում, բայց ոչ թե հանգստյան, այլ աշխատանքային հանգամանքների հետ կապված: Նա մասնակվել է «Դեպի ճամբար» սիթքոմի նկարահանմանը:
Նկարահանումներից վերադառնալուց անմիջապես հետո Սաթենիկն անցել է հեռուստահաղորդավարի իր գործին, իսկ դրան զուգահեռ նաև դստերն է առաջին դասարան ուղարկել:
Այս բուռն ու հագեցած առօրյայի մեջ դերասանուհին նաև հանգստանալու շատ կարճ ժամանակ է գտել, որը հաճույքով է անցկացրել: