Նախօրեի մшրտшկան գործողությունների արդյունքում հայկական կողմը ցավալի կորուստներ է ունեցել, որոնց մեջ է եղել նաև Ռուստամ Գասպարյանի որդին՝ Ռաֆայելը: Ինքը՝ Ռուստամը վիրավորում էր ստացել:
Այսօր հայտնի է դարձել, որ Ռուստամին փրկել չի հաջողվել: Այս ցավալի դեպքին հրապարակմամբ անդրադարձել է Արցախի նախագահը՝ Արայիկ Հարությունյանը:
Նա իր հրապարակման մեջ նշել է, որ հայր ու որդի Գասպարյանների վախճանն այս օրերի ամենից ողբերգական դեպքերից մեկն է: Նախագահը Ռուստամ Գասպարյանին մերօրյա Աբրահամ է համարում, ով աչքի էր ընկնում իր հայրենապաշտությամբ:
Ա. Հարությունյանը բարձր է գնահատում Ռուստամ Գասպարյանի հայրենասիրությունը, քանի որ նա հայրենիքի զոհասեղանին դրել էր ոչ միայն սեփական կյանքը, այլև որդու կյանքը: Երկու խիզախներն էլ իրենց անմնացորդ նվիրել էին հայրենիքին:
Ա. Հարությունյանը հիշում է, որ վերջին անգամ ինքը Ռուստամին հանդիպել է Հադրութի մոտ՝ քաղաքի մատույցներում: Ռուստամը մասնակցել է մի պատասխանատու առաջարկության քննարկմանը:
Ա. Հարությունյանն իր խոսքն ավարտել է համոզմունքով, որ անպարտելի է մեր ժողովուրդը, քանի որ Աբրահամներ է ծնում:
RUS ENG ⬇️Սիրելի ՛ հայրենակիցներՄեր ժողովրդի արժանի զավակներ Ռուստամ Գասպարյանի և նրա որդու կորուստն այս օրերի մեր…
Опубликовано Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Суббота, 17 октября 2020 г.