Արմեն Հասանյան․ այլ ազգից եմ, բայց հողն էս անչափելի եմ սիրում։ Երբ մտա Արցախ, ընկալեցի ինչու եմ եկել։ Վախը նորմալ է, որ կա, ինքն առաջնորդում է։ Մենք համարյա չորս ժամ եղել է մնացել ենք դաշտում պառկած, որ ԱԹՍ-ն չտեսնի։
Կռվի դաշտը, կոպիտ ասած հաց ու պանիր չեն բաժանում, պիտ ընկալես ինչի ես գնացել։ Երբ բարձունք բարձրացանք, արկ ընկավ ու վախը ուժեղացավ։ Փաշինյանի որդին Աշոտը ջոկի հրամատար էր ու առաջին հարվածը էդտեղի հենց ինքը վերցրեց։ Մենք երկար մնացինք ու խոցել չէին կարող։
Հոկտեմբերի 11ին արդեն անօդաչուները շատացան ու մեկը հարվածեց։ Խուճապային պահ եղավ, հետևանքով ինձ շպրտեց ու զգացի, որ թևերս չկա։ Պանիկաներից խուսափելով, հետներիս զինվորները ովքեր վիրավորում չունեին, իջացրին, նստացրին մեքենաները ու բերեցին բուժման։
Հինգ րոպե ուշ եթե հասնեի էլ ողջ չէի մնա։ Ես ուշքի եմ եկել 10օր անց։