Այսօր գեղեցկուհի Լուսինե Թոմասյանը նշում է ծննդյան երեսունչորսամյակը: Լուսինեն ծնվել և ապրում է Երևանում, բարձրագույն կրթություն է ստացել Սլավոնական համալսարանում:
Չնայած Լուսինեն միջազգային հարաբերությունների ֆակուլտետն է ավարտել, սակայն այժմ աշխատում է հեռուստատեսությունում որպես հաղորդավար:
Հաճախակի հեռուստաէկրանին երևալով, սոցցանցային ակտիվություն ցուցաբերելով՝ Լուսինեն ներկայացնում է նաև իր ընտանեկան կյանքն ու առօրյան:
Երկու չքնաղ բալիկների մայրը բավականին հագեցած առօրյայով է ապրում: Նա հաճախակի նաև անձնական բնույթի հրապարակումներ է անում՝ պատմելով ամուսնու մասին:
Այսօր՝ իր ծննդյան օրը, Լուսինեն բավականին ռոմանտիկ լուսանկար էր հանրայնացրել՝ նույնքան ռոմանտիկ ու հուզական հրապարակում կցելով:
-Երբ ծննդյան առաջին օրից ամբողջական ես, իսկ հետո գալիս է ՆԱ, որ կյանքդ նոր գույներ, զգացմունքներ ու իմաստ ստանա, որ ավելի ապահով զգաս, որ սերը հասկանաս, որ կյանքին սիրահարվես,- գրել է նա՝ կցելով ամուսնու հետ գունագեղ ու սիրառատ լուսանկար:
Երբ ծննդյան առաջին օրից ամբողջական ես, իսկ հետո գալիս է ՆԱ , որ կյանքդ նոր գույներ, զգացմունքներ ու իմաստ ստանա, որ…
Опубликовано Lusine Tovmasyan Суббота, 25 июля 2020 г.