Երբ սփյուռքը տեսնի, որ ՀՀ-ի քաղաքական անդամները միասնական են ու մանր խժդժուկներ չկան, կստեղծվի համագործակցություն

Վիգեն Չեթերյան․ ՀՀ-ի քաղաքական վերնախավն պիտի հակասություններն մի կողմ դնելով, անցնի բարեփոխումների։ 2020ը ցույց տվետ պետական տկարությունը։ Պետք ունի ՀՀ-ն սփյուռքի, ու  պետք է ստեղծի համագործակցություն սփյուռքի հետ որպես ռազմավարական ընկեր։

Երբ սփյուռքը տեսնի, որ ՀՀ-ի քաղաքական անդամները միասնական են ու մանր խժդժուկներ չկան, կստեղծվի համագործակցություն։ Օգտարար լինելու համար պետք են օղակներ ու կազմակերպություններ, որրպեսզի կայանա այդ պրոցեսն։ Առանց վերանայելու փորձառությունները վերջին տարիների, համախմբումը անհնարին կլինի։

Նախապայմանը գնահատական ու աշխատանք տանելն է։ Հայեցակարգ է պետք, որով սփյուռքը կկարողանա լիովին մասնակցություն ունենալ։ Սփյուռքը պետք ունի տեսնել ՀՀ-ի մեջ գործընկերներ, ոչ թե «գումար ուղարկողներ»։ Բովանդակային պիտի լինի այդ տեսիլը  և ոչ որպես ֆինանսական դոնոր։ Օրակարգը կարող է լցվել բովանդակությամբ ու ոչ գզվրտոցներով։

Միայն առողջացված ու մաքրված հարաբերություններից կարող է որևէ օգտարար բան ակնկալվել։ Սփյուռքն ունի այդ բացառիկ ներունակությունը, որը անտեսել չի կարելի։

Понравилась статья? Поделиться с друзьями: