Երգիչ Արսեն Սաֆարյանը եղբոր հետ արցախյան սահմանին է. ահա թե ինչով է նա զբաղված

Նույնիսկ օտարներն են նկատել և զարմացել, թե ինչպես կարող է հայրենիքի համար վտանգավոր ու ճակատագրական օրերին համախմբվել ու միավորվել տարբեր ոլորտների ներկայացուցիչներ:

Այս օրերին սահմանին իրար կողք խիզախորեն մարտնչում են հասարակ քաղաքացին ու արվեստագետը, երգիչն ու նկարիչը, դերասանն ու լրագրողը:

Արցախյան սահման մեկնողների մեջ առաջիններից էր Արսեն Սաֆարյանը: Նա դեռ հոկտեմբերի մեկին լուսանկարներ հանրայնացրեց իր էջում՝ տեղեկացնելով, որ մեկնում են: Ընդ որում, ճակատ են մեկնել բոլոր Սաֆարյանները:

Արսեն Սաֆարյանին միացել է նրա եղբայրը՝ Արթուրը, որդին՝ Հարութը: Արսեն Սաֆարյանը նաև հանրայնացրել է տիկնոջ՝ Սաթենի հետ հրաժեշտի պահի գեղեցիկ կադրը:

Երգիչը նաև դրվագներ է հանրայնացնում ճակատից: Բացի բուն մարտական գործողությունները, երգիչը նաև ժամանակ է գտնում երգելու մեր խիզախ տղաների համար:

Ա. Սաֆարյանի հանրայնացրած լուսանկարներում երևում է, թե ինչպես են մի վայրում հավաքվել զինծառայող տղաների մի մասը: Նրանց հետ են նաև մեր խիզախ կին զինծառայողները:

Понравилась статья? Поделиться с друзьями: