Գաղտնիք չենք ասի, եթե փաստենք, որ Հայկոն կարողանում էր հրաշալի կերպով լեզու գտնել և աշխատել երգարվեստի և մշակույթի ասպարեզի գրեթե բոլոր ներկայացուցիչների հետ։
Այսօր, երբ նա մեզ հետ չէ, նրա մասին խոսում ու նրան կարոտում են շատերը։ Հայկոյի հետ ժամանակին աշխատած երգիչներից է եղել նաև Սարգիս Եղիազարյանը, ով փոքրիկ տեսանյութ է հրապարակել իր ու Հայկոյի մասնակցությամբ։
Տեսանյութում Սարգիսն ու Հայկոն ստեղծագործական գործընթացի մեջ են․ նրանք միասին աշխատում է երաժշտության շուրջ։ Տեսանյութին կից Սարգիսը գրել է հետևյալը․
«Մաեստրո ջան քեզ ճանաչելը հպարտություն էր ինձ համար։ Քեզնից ամեն վարկյան սովորել եմ։ Քո Հանճարեղ լինելու մասին կարող եմ տարիներով անդադար խոսել։ Իմ ավագ եղբայր, միշտ ինձ հետ ես լինելու ոնցվոր միշտ եղել ես»։
Սարգիս Եղիազարյանի տեղադրած տեսանյութը Հայկոյի մասնակցությամբ կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։