Երգում է զինվորական հագուստը ժամանակավորապես հիվանդանոցի գիշերազգեստով փոխարինած քաջ զինվորը

Քանի դեռ ներկայումս ընթացող լարվածությունը շարունակական բնույթ է կրում, մինչ մեր հերոս քաջերը կերտում են մեր նորօրյա պատմության էջերը, շատ զինվորականների փոխարինում են նորերը, իսկ ոմանք էլ վերքերի ու վիրավորումների պատճառով գտնվում են հիվանդանոցներում:

Իրեն զինվորական հագուստները ժամանակավորապես հիվանդանոցային գիշերազգեստով փոխարինած քաջ զինվորները զիրավորում ստանալուց հետո էլ չեն վհատվում: Բժիշկները հաճախ են զարմանքով պատմում, թե որքան ոգի ու խիզախություն կա մեր հերոսների ներսում:

Նրանք բժիշկներին խնդրում են, որ իրենց շուտ բուժեն, որ կարողանան կանգնել իրենց ընկերների կողքին: Գրող Արմինե Բոյաջյանն իր սոցհարթակում հանրայնացրել է մեր հերոս տղաներից մեկ՝ Նարեկի երգը:

Նարեկն այն զինվորներից է, որ ևս ժամանակավորապես իր զինվորական համազգեստը փոխարինել է հիվանդանոցային գիշերազգեստով: Սակայն Նարեկը հաստատակամ է իր նպատակներում:

Արմինե Բոյաջյանը պատմում է, որ Նարեկն ասել է, վճռական է իրավիճակը հանգուցալուծման հասցնելու հարցում և որոշել է Բաքվում տուն գնել հաղթանկից հետո: Նարեկի երգը քաջ զինվորին է նվիրված:

Понравилась статья? Поделиться с друзьями: