Բազմաթիվ հայեր են ապրում Լիբանանի մայրաքաղաքում: Երեկվա դեպքերից հետո հայկական տարբեր լիբանանաբնակ համայնքներ տեղեկություններ են փոխանցում հայտնաբերված կորուստների և ընթացիկ իրավիճակի մասին: Տեղեկատվական մշտական կապն ապահովված է:
Հայաստանից բազմաթիվ պաշտոնական գրություններ են ուղարկվել Բեյրութ՝ բարեկամ երկրին ցավակցական ու աջակցության խոսքեր հղելով: Շատերն են տեղի ունեցածից ապշահար եղել:
Այս պահի դրությամբ հայտնաբերված զոհերից վեցը հայեր են: Նրանց թվում են բուժքույր, քաղաքական և հասարականան գործիչներ: Հայտնի երգչուհի Նառան ևս, ով ամուսնու հետ ևս ապրում է լիբանանյան մայրաքաղաքում, կորուստներ է ունեցել, սակայն դրանք, բարեբախտաբար, միայն նյութական են:
Երգչուհու դուստրը՝ Էլիանորան, ինստագրամյան իր հարթակում տեղեկացրել է, որ տուժել է այնտեղի իրենց տունը:
Նա արձագանքել է այն բազմաթիվ նամակներին ու զանգերին՝ շնորհակալություն հայտնելով իրենց համար անհանգստանալու համար:
Էլիանորան նշել է, որ, բարեբախտաբար, ծնողներին ոչինչ չի եղել: Նա խոստացել է հընթացս պատասխանել բոլոր անպատասխան թողած զանգերին: