Երգչուհի Նունե Եսայանը նշում է ծննդյան հիսունմեկամյակը. լուսանկարներ

Ն. Եսայանը նշում է իր հիսունմեկամյա հոբելյանը: Երգչուհին վերջին շրջանում բավականին բուռն մասնագիտական գործունեությամբ է զբաղված: Մեկը մյուսի հետևից նոր երգեր ու տեսահոլովակներ են ստեղծվում նրա մասնակցությամբ:

Նշենք, որ երգչուհին դպրոցական ուսումնառությունից հետո ընդունվել է Պոլիտեխնիկական ինստիտուտ, իսկ հետո փոխել է ուսումնառության գիծը՝ ընդունվելով Ջազային և էստրադային պետական քոլեջ: Դրանից հետո սկսվել է նրա բուռն գործունեությունը երգարվեստի ոլորտում:

Որոշակի քաղաքական հայացքների պատճառով երգչուհին հայտնվել է հասարակության քննադատության ալիքի ներքո, սակայն նա հետ չի կանգնում իր որդեգրած սկզբունքներից՝ մնալով հաստատակամ:

Երկու զավակների մայրը իր տեսահոլովակներում ներառում է նաև իր ընտանիքի անդամներին՝ ամուսնուն ու երեխաներին:

Երգչուհին, ինչպես հայտնի է, ընտանիք է կազմել տաղանդավոր դերասան Ավո Խալաթյանի հետ:

Նրանց կրտսեր զավակը՝ Բետին, առավել երաժշտական հակումներ ունի, ինչը երևում է մայրիկի հրապարակումներից: Ավագ զավակի՝ որդու՝ Հենրիի հետաքրքրությունների շրջանակն առավել լայն է:

Понравилась статья? Поделиться с друзьями: