«Երեխաների համար տեղում կազմակերպում են ծրագրավորման դասընթացներ.» նախարար Զարուհի Բաթոյանն այցելել է արցախցի մեր հայրենակիցներին

Ինչպես հայտնի է, շատ արցախցիներ միառժամանակ բնակություն են հաստատել հայաստանյան մի շարք բնակավայրերում՝ մինչ իրավիճակի կարգավորվելը:

Տարբեր վայրերում ժամանակավորապես տեղավորված արցախցիներին մեր հայրենակիցները փորձում են աջակցել ինչով կարողանում են: Աջակցությունների համակարգման աշխատանքներով է զբաղվում նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Այսօր Զ. Բաթոյանն այցելել է մի խումբ արցախցիների, որոնք ժամանակավորապես բնակվում են «ԷՅ ԴԻ ԷՄ ԴԱՅՄՈՆԴՍ» ընկերության տրամադրած կացարաններում: Նախարարը տեղում ծանոթացել է առկա խնդիրներին:

Նախարարը տեղեկացնում է, որ նշյալ կազմակերպությունը բոլոր հյուրընկալածներին տրամադրել է անհրաժեշտ հագուստ և ամեն օր ապահովում է սնունդով, հիգիենայի պարագաներով:

Ամփոփելով իր այցի արդյունքները՝ նախարարը գրել է, որ շուտով կիրականացվեն սոցիալական ծրագրեր, որոնցով որոշակիորեն կլուծվեն մեր հայրենակիցների խնդիրները: Իսկ մինչ այդ արցախցի երեխաները ստանում են անվճար ծրագրավորման դասընթացներ:

Նախարարը նաև հանրայնացրել է իր այցի ժամանակ արված մի շարք կադրեր:

Понравилась статья? Поделиться с друзьями: