«Երեկվանից Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում եմ». Աննա Հակոբյանն ուշագրավ հրապարակում է արել՝ կցելով լուսանկարներ

Վարչապետի տիկինը տեղեկացրել է, որ արդեն մեկ օր է, ինչ շրջում է հայկական սահմանակից գյուղերում:

Թվարկելով այն բոլոր գյուղերը, որտեղ եղել է այս ընթացքում անձամբ՝ Ա. Հակոբյանը մասնավորեցրել է իր քայլի նպատակը, այն է՝ գյուղի բնակիչներին ոգևորելն ու քաջալերելը:

Ներկայացնելով ընտանիքներից մի քանիսին՝ Ա. Հակոբյանը ծանոթացրել է Չինարիի ամենամեծ վնասները կրած ընտանիքին՝ Խորեն Աղասյանի ընտանիքին, որտեղ ապրում է 5 անչափահաս երեխա:

Գաղտնիք չէ, որ բոլորի մտքերն էլ այս օրերին սահմանակից գյուղերում են, այնտեղի պահապան գյուղացիների ու զինծառայողների կողքին:

Ա. Հակոբյանը նշել է, որ իր քայլով ցանկացել է ցույց տալ, որ ինքը ոչ միայն մտքով է սահմանամերձ վայրերում գտնվող անձանց կողքին, այլ նաև ֆիզիկապես:

Ա. Հակոբյանը հանրայնացրել է նաև լուսանկարներ՝ ներկայացնելով այն մարդկանց, ում ինքը կարողացել է հյուընկալել ու շփվել նրանց հետ՝ նրանց ճանաչելի դարձնելով բոլորին, քանզի նրանց ապրելակերպն իրոք հերոսական է ու կարևոր:

Понравилась статья? Поделиться с друзьями: