Հայաստանի պաշտպանության նախարարությունը հատյնում է, որ 17։00-ի դրությամբ ադրբեջանական կողմը կրակահերթ է բացել հայկական կողմի ուղղությամբ։
Այն տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում գտնվող հայկական դիրքի ուղղությամբ։ Մինչ հայկական կողմի ուղությամբ տեղի ունեցող կրակահերթը ադրբեջանական դիրքում կրակոցներ են եղել, այնուհետև այն շարունկավել է Հայաստանի տարածքում։ Ադրբեջանի կողմից արձակված կրակոցներից վիրավորում է ստացել երեք հայ զինվոր։ Վնասվածքներն ունեն թեթև բնույթ։
Ենթադրվում է, որ հակառակորդ կողմի դիրքում ծառայողները միջանձնային բնույթի խնդիրներ են ունեցել, որի արդյունքում էլ տեղի է ունեցել կրակահերթը․ կրակել են միմյանց վրա։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հյատարարույթուն է տարածվել այն մասին, որ ադրբեջանցի զինվոր է մահացել հայ դիպուկահարի կրակոցից։
ՀՀ ՊՆ-ի կողմից հայտարարություն է տարածվել այն մասին, որ նախարարությունը խիստ դատապարտում է Ադրբեջանի հերթական սադրանքը և իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքղաքական ղեկավարությունը։