Կինը տան բակում տեսավ 3 ծերունի։ Աառանց ճանաչելու տուն հրավիրեց, քանի որ մտածեց քաղցած և հոգնած կլինեն։ Ծերունիններն ասացին,որ միասին չեն կարող ներս մտնել և առաջարկեցին ներս գնալ և ամուսնու հետ համաձայնեցնել, թե ում ընտրեն։
Կնոջ հետաքրքրվող և զարմացած հայացքին ի պատասխան ասացին, որ իրենցից մեկը հարստությունն է, մյուսը հաջողութունը, իսկ երրորդը՝ սերը։Ամուսինն ուզում էր ներս թողնել Հարստությանը, բայց կինը պնդում էր Հաջողությանը հրավիրել, որն էլ Հարստություն կբերի: Փոքրիկ վիճաբանություն սկսվեց։
Նրանց որդեգրած աղջիկը լսում էր ծնողներին: Մոտեցավ և ասաց. « Հայրի՜կ, մայրի՜կ, թող Սերը գա, նա իր հետ կբերի և հաջողություն և մեծ հարստություն»: Կինը ներս հրավիրեց Սեր անունը կրող պապիկին: Եվ նրա հետ միասին տուն մտան մյուս 2 ծերունիները:
Մինչ կինը զարմացած կանգնել էր, նրանցից մեկն ասաց․ «Հիշի՛ր, մեզ միշտ առաջնորդում է Սերը, որտեղ սեր կա, այնտեղ միշտ կլինի և Հարստություն և Հաջողություն»։