Երեք սցենար կա․ Վ․ Ավետիսյան

Վ․Ավետիսյան․ Կրեմլը, Թուրքիան, Ադրբեջանը մեզ ծանրագույն վնաս հասցրին։ Մի փոքր հատվածն էլ կուզեն վերցնել։ Մենք տասնամյակների ճգնաժամից հայտնվել ենք աղետալիի մեջ։ Ունենք մի վիճակ, որ երեք սցենար է հնարավոր։ Երեքն էլ՝ Կրեմլյան են։

Առաջինը՝ այս երկու ուժերին՝ ընդդիմություն ու իշխանություն խաղացնելով քաոս ստեղծել, որպեսզի մենք մեր ձեռքերը բարձրացնենք՝ հանձնվենք, մտնենք իրենց կազմի մեջ։ Երկրորդը՝ ձևական մնանք անկախ, բայց լինենք գուբերնյա։ Երրոդը՝ զգալի մասով անլախ ենք մնում, բայց իշխանության գլուխը լինում է Կրեմլի թեկնածուն։

Ընդ որում տարբերակը այս արևմուտքի հետ էլ է համաձայնվում։ Մենք ընկալելով այս վիճակը, կարճաժամկետ փուլի համար ասում ենք, որ երրորդ տարբերակը կարող է որոշակիորեն ընդունելի լինել, բայց միայն անցումային փուլի կոնտեքստում։

Ցավոք, մենք տեսնում ենք, որ Կրեմլը տանում է առաջին տարբերակ՝ խժռել անկախությունը, իսկ մենք դրան հանգիստորեն նայել չենք կարող։ Գայլային ախորժակ է բացվել Թուրքերի ու ՌԴի մոտ։

Понравилась статья? Поделиться с друзьями: