Երկար դադարից հետո կայացել է Հասմիկ Կարապետյանի համերգը․ մանրամասներ համերգից և անձնական կյանքից

Սիրված երգչուհի Հասմիկ Կարապետյանը օրեր առաջ երկար դադարից հետո վերադարձավ բեմ։ Համերգը կրում էր «Կարոտ» խորհրդանշական խորագիրը։

Երգչուհին մինչ կբարձանար բեմ, հուզված էր կարծես առաջին անգամ պիտի բեմ բարձրանար։ Հասմիկը նշել է, որ ամեն անգամ բեմ բարձրանալուց առաջ նույն զգացողություն է ունենում։

Երգչուհին անչափ երջանիիկ էր և նշել է, որ նմանատիպ համերգ-հանդիպումներ հաճախակի կլինեն, որոնք ի վերջո ճանապարհ կհարթեն  մեծ մենահամերգի համար։

Ավետ Բարսեղյանը մի գաղտնիք բացահայտեց․ Հասմիկի ամուսինը՝ Շանթը, Հասմիկին սիրահարվել է, երբ լսել է «Հոգիս» երգը։  Ավետ Բարսեղյանը նշել է, որ Հասմիկի այդ երգը նրա համար ճակատագրական եղավ։

«Հոգիս» երգը պատճառ դարձավ,  որ ստեղծվի մի գեղեցիկ ընտանիք։ Համերգն ընթացել է ջերմ մթնոլորտում , հանդիսատեսի հետ անմիջական շփմամբ։ Երգչուհին բեմից պատմել է, որ իր տարեքում է գտնվում։

Անկեղծացել է, որ երեխաներից հետո միակ բացասական բանն այն , որ անընդհատ մոռանում է երգի բառերը։ Համերգին նաև ներկայացրել է երկու զուգերգ՝ Արսեն Գրիգորյանի և Դեր Հովայի հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями: