Երկիրը մենակ Նիկոլի՞նն էր։ Երկիրը մերն էլ է

Գ․ Մելքոնյան․ շատերը չգիտեին, որ օրինակ 90ականներին մենք շարասյուններ էինք տանում Կապանից Կարմրաքար, Կարմրաքարից էլ թաս։ Այսինքն էդ Շուռնուխի հատվածի մասերը ձախ կողմը Ադրբեջանական է, աջից հայկական։

Առաջ գյուղացիներ էին փաստորեն, իսկ հիմա ահա բանակն է։ Հիմա էլի էդ սահմաններն են եկել իրենք։ Տեղեր կա մենք պիտի տանք օրինակ, որ մեզ անհարմար տեղից իրենք գնան, մենք այլ տեղից գնանք։

Տարածքների փոխանակում պիտի ունենա։ Գիտեք, ես չեմ կարում նորմալ քնել, մենք սենց չպիտի պարտվեինք։ Այ էսօրվա միտինգներ անողները, որ կանգնեին էդպես կլինե՞ր։ Երկիրը մենակ Նիկոլի՞նն էր։ Երկիրը մերն էլ է։ Տվել ենք Նիկոլին ու վերջ, մենք մեր երկրից խռովե՞նք։ Բա գնայինք էդ միտինգավորներով։

Հազիվ Միրզոյանին կիսամահ արին, Փաշինյանին էլ, եթե էդ օրը գտնեին հոկտեմբերի 27էին անելու։ Մենք պարտվել ենք, մենք էլի կկազմավորվենք։ ԷԼի կսարքենք մեր բանակը, էս մերնա․ մեր երկիրն է։

Понравилась статья? Поделиться с друзьями: