Հայկական ամենադիտվող հեռուստասերիալներից մեկը՝ “Երկուսովը” վերսկսել է նկարահանման աշխատանքները։ Դերասանական անձնակազմը ոգևորված է, ամիսների շարունակ դադարից հետո վերադառնում են սիրելի գործին, ինչու չէ, նաև եկամտաբեր։
Թիմը վստահ է, որ հեռուստադիտողը դեռ սպասում է իրենց և չի մոռացել։ Խոստանում են էլ ավելի հետաքրքիր սերիաներ և բացահայտումներ։ Ըդնհանրապես, սերիալ երևույթը լավ ընդունվեց հայ հեռուստադիտողի կողմից, որը թրծվեց լատինական Ամերիկայի երկրների սերիալներով, ռուսական և հիմա էլ տեղի արտադրության։
Տեղական սերիալները, շատ ավելի լավ են ընդունվում՝ անկախ որակից, ի հեճուկս հայ կինոյի; Նույն կերպ, ինչպես ունենք հիանալի երաժիշտներ, որոնց համերգների և անգամ գոյության մասին չգիտեն, իսկ ռաբիս երգիչների համերգները անցնում են “բռավոների” և “բիսերի” ներքո։
Մի կողմից սերիալ արտադրողներն են բողոքում, ասելով թե․ “Ինչ որ հեռուստադիտողն է պահանջում, այն էլ նկարում ենք”, ընդ որում ցուցադրելով ռեյտինգները, մյուս կողմից հեռուստադիտողն է բողոքում․ “Ինչ որ ցույց եք տալիս, այդ էլ նայում ենք”։ Ինչևէ, “Երկուսովը” պահանջված հեռուստասերիալ է, այդ մասին են խոսում համացանցի որոնողական համակարգերը։
Ստեղծագործական թիմը պատրաստ է ավելի տքնաջան աշխատելուն։ Կարանտինն էլ անցնում է, տեսնեք արդյո՞ք փոփոխություններ կլինեն։