«Երկու բառ ու հինգ տառասխալ, ահա ոռնացող ոհմակի առաջնորդի մտավոր բագաժը.» Լ. Եղիազարյանի անդրադարձը

Հանրային շրջանակներում լայն քննարկումների թեմա է դարձել նախկին նախագահի վերջերս թույլ տված տառասխալները, որի շուրջ էլ շարունակում են տարատեսակ կարծիքներ հնչել:

Այս համատեքստում ուշագրավ է Լ. Եղիազարյանի հնչեցրած կարծիքը: Նա զարմանում է, թե ինչու են լռում այն մարդիկ, ովքեր ժամանակին ակտիվորեն քննադատում էին Ն. Փաշինյանի օտար լեզվով խոսելու ակցենտը:

Լ. Եղիազարյանն իր սոցհարթակում այդ առիթով գրում է. «Հիշո՞ւմ ենք, թե ինչ ոռնոց էին կապել Քոչարյանի շպրտած լափամանի տակը քերող մեծաբերան տկարամիտները վարչապետի անգլերենի առիթով։ Ուրիշ լեզվով, թեկուզ, մի քիչ թերի ու ակցենտով խոսելը ամոթ չի, նույնիսկ գովելի է։

Հիմա գյուղական զուգարանին նմանվող իրեն բերանը փակել են, երբ իրենց երկրպագած մեղադրյալը գրում է դպրոցում նույն դասարանում մի քանի անգամ մնացած աշակերտի պես։

Երկու բառ ու հինգ տառասխալ,ահա ոռնացող ոհմակի առաջնորդի մտավոր բագաժը»,- քննադատական հրապարակումը եզրափակում է Լ. Եղիազարյանը:

Հիշում ենք,թե ինչ ոռնոց էին կապել Քոչարյանի շպրտած լափամանի տակը քերող մեծաբերան տկարամիտները վարչապետի անգլերենի…

Опубликовано Lyova Yeghiazaryan Четверг, 10 сентября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: