Տիեզերքն ու իր գաղտնիքները մարդկությանը միշտ են հետաքրքրել: Տիեզերքում ամեն բան օրինաչափ է , համակարգված, գեղեցիկ ու այդ օրինաչափությունը պետք չէ խախտել:
Սակայն մարդկությունը դարեր շարունակ իր գործունեությամբ անպայման խախտում է տիեզերական օրենքներն ու կանոնները՝ դառնալով տարբեր բնական աղետների պատճառ:
Որոշ մարդիկ այս օրերին երկիր մոլորակի պայքարը համավարակի դեմ նույնիսկ բնության ու տիեզերքի օրենքների առնչում . ասում են մարդն անտեսեց բնությունը, այդ պատճառով էլ բնությունը զայրացավ, ու հիմա մարդկությունն ու բնությունը անհավասար պայքարի են դուրս եկել:
Տիեզերական երևույթներն ուշադրության կենտրոնում պահելով մենք կարող ենք Երկիր մոլորակն ազատել շատ վտանգավոր աղետներից, թեպետ երբեմն մարդն իր բոլոր հնարավորություններով ի զորու չէ , որևէ տիեզերական երևույթի ընթացք փոխել, շեղել այն:
Եվ ահա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երկրին է մոտենում վտանգավոր երկնային մարմին: Հունիսի 6-ին այդ մարմնի և Երկրի հեռավորությունը կլինի նվազագույնը :
Այն կարող է պոտենցյալ վտանգ ներկայացնել , քանի որ երկնային մարմնի հետագիծը հատում է Երկրի ուղեծիրը ։