Ա. Ջուլֆալակյանն օրերս հայտարարեց, որ որոշել է հեռանալ քաղաքական այն թիմից, որտեղ գտնվում է, ուստի թողնում է մանդատը: Այդ հայտարարության շուրջ ծավալված քննարկումների բնույթին առնչվող ծավալուն վերլուծություն է նա այսօր արել իր սոցհարթակում:
Ի մի բերելով մինչ այս շրջանառված բոլոր վարկածները՝ Ա. Ջուլֆալակյանը նշում է, որ դրանք մեծ մասամբ անհեթեթ են ու ժպիտ հարուցող, չնայած, որ հանդիպում են հազվադեպ հավասարակշիռ ու տրամաբանված քննարկումներ ևս:
Հորդորելով զերծ մնալ չհիմնավորված ու սխալ կարծիքներ հայտնելուց՝ նա ավելորդ չի համարում որոշ պարզաբանումներ այնուամենայնիվ տալ, չնայած որ վստահ է, որ դրանից հետո դարձյալ շարունակվելու են չհիմնավորված տեսակետները:
Ա. Ջուլֆալակյանն առանձին-առանձին անդրադառնում է բոլոր ենթադրություններին՝ դրանք բոլորը բացառելով ու ժխտելով: Նա բացառում է, թե ցանկանում է Գյումրու քաղաքապետ դառնալ, ժխտում է փոխնախարար դառնալու մասին պտտվող շշուկների մասին:
Ա. Ջուլֆալակյանի ժխտումների շարքին կարող եք ծանողանալ նրա հրապարակման ամբողջական, ծավալուն տեքստի մեջ:
Երրորդ օրն է, համբերատար ու հետաքրքրութամբ հետևում եմ պատգամավորական մանդատս վայր դնելու վերաբերյալ տարբեր գրառումների,…
Опубликовано Arsen Julfalakyan Суббота, 12 сентября 2020 г.