Երևանի շենքերից մեկում գազի արտահոսքից դարձյալ հրդեհ է բռնկվել. մանրամասներ

Գազի արտահոսքը պատուհաս է դարձել երևանյան շենքերի համար: Այսօր կեսօրից քիչ անց նոր հրդեհ է եղել երևանյան մեկ այլ շենքում: Տվյալ շենքը գտնվում է Րաֆֆու փողոցում: Տեղում փրկարարներն ու հրշեջները պարզել են, որ հրդեհի պատճառը դարձյալ գազի արտահոսքն է:

Պարզվել է, որ 73 հասցեում գտնվող շենքի վեցերորդ հարկում գտնվող բնակարաններից մեկի շքամուտքում դրված է եղել գազի բալոն: Բալոնը երեք կիլոգրամ կշռող բալոներից է եղել, ուստի արտահոսքի պատճառով բռնկված հրդեհը լայն ծավալների չի հասել:

Փրկարարներն ու հրշեջները տեղում սպասել ու հսկել են, որ բալոնի գազն ամբողջովին վերջանա: Ի վերջո բացառելով հրդեհի շարունակվելու վտանգը՝ փրկարարները հեռացել են: Իսկ մինչ հրդեհի մարելն ու անվտանգ միջավայր ստեղծելը, փրկարարները հեռացրել են շենքի բնակչությանը:

Բնակիչներին այլ վայր են փոխադրել, մինչ վիճակի կարգավորումը: Բարեբախտաբար, քաղաքացիներից ոչ ոք տեղի ունեցածի արդյունքում ֆիզիկապես չի տուժել:

Понравилась статья? Поделиться с друзьями: