Երևանում ռուս գրող Սերգեյ Բուլիչևի հզոր ելույթը հայ երիտասարդների համար

Ռուս գրող Սերգեյ Բուլիչևը ժամանակակից այն հեղինակներից է, ով ամենևին էլ անտարբեր չէ հայ ժողովրդի նկատմամբ: Տարբեր տարիներին նա հանդես է եկել հայոց ազգային ճակատագրի ուսումնասիրմամբ՝ հայերին տարբեր ստեղծագործություններ նվիրելով:

Այս ճակատագրական օրերին հայերի կողքին է նաև նա: Դեռ ինքնաթիռում՝ հայերի հետ Հայաստան գալու ճանապարհին, նա իր գեղեցիկ բանաստեղծությունն էր արտասանել հայերի համար՝ բարձրացնելով հայկական անպարտելի ոգին:

Արդեն Երևան հասնելով՝ նա հայ երիտասարդների համար ևս ոգևորիչ ելույթ է ունենում՝ գնահատելով այս պահին հայերի վարած գործունեությունը: Նա տեղեկացրել է, որ պատրաստվում է լինել Արցախում, արցախցիների համար բանաստեղծություններ արտասանելու:

Անկեղծանալով՝ Ս. Բուլիչևը պատմել է, որ ինքը քրոջ հետ անցնելիս է եղել ու տեսել է հավաքված հայ երիտասարդներին, ինքնաբուխ որոշել է նրանց համար ելույթ ունենալ՝ արտասանելով իր բանաստեղծությունները:

Ս. Բուլիչևի երևանյան հզոր ու հուզիչ այս ելույթը հայ երիտասարդների համար կարող եք դիտել վարը:

Понравилась статья? Поделиться с друзьями: