Այսօր Երևանում արտառոց դեպք է գրանցվել։ Ժամը երկուսի մոտերքում «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցային համալիր է դիմել hրազենային վիրավորում ստացած մի տղա։ Տղան տասնվեց տարեկան է։
Տասնվեց տարեկան տղայի վիրավորումը եղել է աջ սրունքի հատվածում։ Հայտնի է, որ տղայի անունը Լևոն է։ Անմիջապես հիվանդանոց են գնացել ոստիկանական բաժնի ներկայացուցիչներ, սակայն վիրավորում ստացած տղայի հարազատներն ասել են, որ տղան դեռևս չի կարող որևէ բացատրություն կամ ցուցմունք տալու։
Հայտնի է դարձել դեպքը տեղի է ունեցել ժամը մեկի մոտերքում՝ Քանաքեռում գտնվող գերեզմանոցի տարածքում։ Գործով բաժանմունք է տարվել Քյարամ Ամոյանը։ Քյարամը քսանինը տարեկան է։
Ըստ շրջանառվող վարկածի՝ նա ցանկացել է պարզապես Լևոնին ցուցադրել իր ատրճանակը, սակայն միամտաբար քաշել է ձգանը։ Կա նաև տեղեկություն, որ Ք․ Ամոյանը եզդի է, Ճկոյի քրոջ տղան է։ Ճկոյին շատերը որպես «օրենքով գող»-ի են ճանաչում։