Երևան Սիթի սուպերմարկետների ցանցը դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը

Երևան Սիթի սուպերմարկետների ցանցի սոցցանցային էջում տեղեկություն է հանրայնացվել այն մասին, որ սուպերմարկետների ցանցի ղեկավարությունը որոշում է կայացրել այլևս չօգտվել թուրքական արտադրության ապրանքներից, չգնել ու չվաճառել դրանք:

Սուպերմարկետի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ այս պահի դրությամբ մի քանի մասնաճյուղերում դեռևս առկա են թուրքական ապրանքատեսակների որոշ մնացորդներ, որոնք կշարունակվեն վաճառվել:

Հայտարարության մեջ սուպերմարկետի ողջ անձնակազմն իր սատարումն է հայտնել հայ զինվորներին ու պատրաստակամությունն է հայտնել իրենց հնարավորության ներածին սահմաններում աջակցել նրանց:

Սուպերմարկետի հայտարարության մեջ նաև շեշտվել է ազգային միասնականության կարևոր գաղափարը, որով էլ պայմանավորվում են առաջիկա բոլոր հաջողությունները:

Օգտատերերը մեծ ոգևորությամբ են ընդունել այս նորությունը՝ ողջունելով սուպերմարկետի այս քայլը: Օգտատերերից շատերը նշել են, որ վաղուց էր պետք նման որոշում կայացնել, սակայն դեռ ուշ չէ և որոշումը ճիշտ է:

Սուպերմարկետի հանրայնացրած սոցցանցային հրապարակման տեքստին կարող եք ծանոթանալ կից:

ՈՉ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ‼️🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲✅Երևան Սիթի սուպերմարկետների ցանցը դադարեցնում է թուրքական ապրանքների…

Опубликовано Yerevan City Supermarkets Среда, 30 сентября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: