Զարմացած եմ ինչպես իշխանությունները խաղաքարտերը բոլոր հանձնեցին Ռուսիո «աստված» Պուտինին

Նինա Կարապետյանց․ ենթադրում եմ Ադրբեջանում ձգձգելու շանսերը կօգտագործեն գերիների վերադարձի, որպեսզի առավել խառը սիտուացիա ստեղծվի էստեղ։ Սա սպասելի էր, բայց զարմացած եմ ինչպես իշխանությունները խաղաքարտերը բոլոր հանձնեցին Ռուսիո «աստված» Պուտինին։

Ցավում եմ, որ չընկալեցին, որ էդպես էլ լինելու էր։ Ամեն ավելորդ օր, որ տղաները էնտեղ են մնում մեծ պրոբլեմ է։ Ջանասիրաբար աշխատել է պետք։ Ալիևի հայտարարությունները իրավական հայտարարություններ չեն, զուտ խուճապային հայտարարություններ են, որպեսզի այստեղ էդպես ձևավորվի օրակարգ։

Այլ հարց է, թե ինչպես դա պիտ ընկալենք մենք։ Որովհետև եթե տեղի տանք առավել շատ բենզին կլցնենք իրենց կրակին։ Ուղղված են իր օրակարգերը մեր թուլացման։ Իհարկե պատասխանելը անհրաժեշտություն է, բայց միևնույնն է սթափությունը պետք է պահպանվի։

Չարաբաստիկ համաձայնագիրը խանգարում է, բայց մեթոդաբանական աշխատանքի շնորհիվ, գուցե արդյունքերի և հասնենք որոշակի։ Իրավական ճանապարհն է մեր ցուցիչը լինելու, որին իրենք էլ կենթարկվեն ուզեն-չուզեն։

Понравилась статья? Поделиться с друзьями: