Մինչ աշխարհի բնակչությունը շարունակում է պայքարը համավարակի դեմ կամ չի շարունակում, ԱՀԿ ղեկավարը հայտարարում է որ նոր, առավել վտանգավոր վիրուս է սպասվում աշխարհին։Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը նշում է, որ այս համավարակից պետք էր դասել քաղել, որպեսզի առաջիկայում վտանգավոր վիրուսի դեմ պայքարի հնարավորություն ունենար մարդը։
«Եթե անգամ կարողանանք ի վերջո վերջ դնել համավարակին, մենք պիտի դասեր քաղենք և նախապատրաստվենք հաջորդին»,- հայտարարել է նա։ ԱՀԿ ղեկավարը մոլորակի մարդկանց պատվաստումների թիվը ցածր է գնահատել։ Նա նշել է, որ ներկայումս պատվաստված են ընդամենը 36 տոկոսը, որը շատ ցածր ցուցանիշ է համարվում։
Առանձնացնելով Աֆրիկան՝ հավելել է, որ այստեղ պատվաստվածների թիվը ընդամենը 6 տոկոս է։ ԱՀԿ ղեկավարը Մեծ 20-յակի երկրների առաջնորդներին հորդորել է աջակցել համավարակներին նախապատրաստվելու՝ իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրի կնքմանը։
Այս մասին նախատեսվում է Առողջապահության համաշխարհային վեհաժողովի հատուկ նիստի ժամանակ քննարկում անցկացնել և ընդունել որոշում։ Այդ ժողովը կկայանա նոյեմբերին։