Զգուշացում․ «Քառասունյոթ հազարերորդ անգամ զգուշացում․ չհավատաք, մեր  ոխերիմ թշնամիներն են անում»․ Սամվել Մարտիրոսյան

Ինչպես շատերին է հայտնի, մեր «հարևանները» ժամանակ առ ժամանակ հարձակում են գործում հայկական մեդիա տիրույթում։ Նրաք ամեն ստոր քայլի դիմում են և դա նորույթ չէ։

Այս մասին Սամվել Մարտրիոսյանը, ով մեդիա ոլորտի առաջատար փորձագետներից է, հաճախ է հայ հանրությանը տեղեկացնում այդ հարձակումների մասին, որպեսզի քաղաքացիները տեղեկացված լինեն և կարողանան հնարավորինս զերծ մնալ նման հարձակումներից։ Ադրբեջանական հակերները հերթական անգամ հարձակման են ցանկացել ենթարկել հայկական մեդիա հարթակը։

Նրանք ֆեյսբուքյան հայ օգտատերերին ուղարկում են հատուկ հաղորդագրություն, որտեղ ասվում է, որ իբրև անհրաժեշտություն կա անցնել տրված հղումով և վերահաստատել օգտահաշիվը, որպեսզի այն չարգելափակվի։

Ահա այս մասին հայ փորձագետը հայտնում է, որ այդ կեղծ էջին ոչ մի դեպքում չհավատալ և չենթարկվել ադրբեջանցի հակերների սադրանքներին։

Սամվել Մարտիրոսյանը մասնավորապես գրել է․ «Քառասունյոթ հազարերորդ անգամ զգուշացում․ սա իրական չէ, էջերը գողանալու համար է։ Չհավատաք։ Մեր  ոխերիմ թշնամիներն են անում»։

Понравилась статья? Поделиться с друзьями: