Զինծառայողի հուզիչ խոսքը բանակի մասին

Լեոնարդ Պողոսյան․ մեզ համար, զինվորի համար բանակն ինքնին գլխավոր կետն է, որտեղ սկսում է պետությունը։ Բանակում ներքին տրամադրությունը վճռական է։ Մենք տրամադրված ենք այս ամենից հետո բանակաշինությամբ զբաղվելու ու օժտելու գերժամանակակից զենքերով։

Նոյեմբերի իննից հետո, սկզբի օրերին խառն իրավիճակ էր։ Ոչ մեկն իր տեղը չէր գտնում, սակայն երբ իրավիճակն հարթվեց, օժտվեցինք ոգեղեն ոգով, որ առաջ ընթանալն է կարևոր։ Իմ բոլոր ընկերների ոգին ոգեղեն է։ Պարտված բառն շատ է արծարծվում, բայց պետք չէ ուրանալ արածը հերոսների ու կոչել «պարտություն»։

Ախր հզորագույն բաներ են եղել։ Ես չեմ համակերպվում «պարտված» բառի հետ։ Ունենք տարածքային զիջումներ, բայց զինվորի հերոսությունը չի կարելի համարել պարտվածություն։

Մենք ոգեղեն հաղթանակ ունենք։ Իրենք մեզ նվիրաբերել են իրենց կյանքն։ Բոլորս էլ լավատեղյակ ենք, որ մարտնչել ենք մի քանի պետության դեմ ու գերարդիական զենքերով, իսկ մերի մոտ թերություններն ակնհայտ են։

Понравилась статья? Поделиться с друзьями: