Ինչն կարող է համեմատվել այն ժամի հետ, երբ լուր գեթ մեկ հարազատիցդ չունես ու մեկ էլ ըմբռնում ես՝ ողջ է, կա, գալու է, գրկելու ես․․․Կին, ով երազում էր ու հավատն էր իրեն ուղեկիցը և հավատը չդավաճանեց։
Մայրիկին ցուցադրում են որդու նկարները, նա ոգևորվում է, երբ տեսնում է ողջ, չվիրավորված որդուն, մեկ էլ տեսնում է նկար, որտեղ որդին բազմոցին է նտած ծաղիկներով ու հասկանում է, որ իրենց տունն է։
Հենց այդ ժամին մտնում է ծաղիկներով տղան։ Էմոցիաների տարափ, արցունք ուրախությամբ ու սիրով։ Երանի, երանի այս ամենը զգան նրանք, ովքեր լուրի են տենչում, գեթ մի լուրի, որից հետո կկարողանա զգալ էն ամենն ինչ այժմ զգաց ընտանիքն այս։
Նման վիդիոներն ոգևորում են ամենքին, քանզի ապատիան է մեզ պատել ու մենք բոլորս ապատիայի մեջ կորցնում ենք հույսի զգացումն և նման վիդիոները մեզ ապրեցնում են։