Սիփան Ղադոյանը թատերական ինստիտուտը ավարտելուց հետո մեկնեց բանակ։ Համեստ, անչափ տաղանդավոր Սիփանը, իր էմոցիաներն ու ապրածը ներդրեց այս անչափ հուզիչ կատարման մեջ։ Նրա կատարումը, որը զինվորական հագուստով է ու զորամասից, վերածվեց փոքրիկ տեսահոլովակի, որտեղ նրան ձայնակցում է ընկերը զորակից։
Սիփանի նման շատ տղաներ, անպատրաստից հայտնվեցին այդքան բարդագույն իրավիճակներում։ Արվեստի լեզվով խոսող տղան, սկսեց խոսել զենքի լեզվով։ Արվեստի փխրունության փոխարեն տեսա դաժանաությունն կռվի։ Հետաքրքիր է, բայց այս սերունդն ուրիշ էր․․․այն սերունդն, որը մեր սահմաններին էր․․․ի՞նչ կորով էր, ինչ կամայնություն էր, դժվար է երևակայել, բայց փաստ է, որ դա անբացատրելի ու հրաշալի տղաներ էին։
Նրանցից շատերը հեռուն գնացին․․․բայց հավերժության մեջ դաջվեցին։
Սիփանը լինելով արվեստագետ, յուրովի է ապրել այն ինչ եղել է, յուրովի է զգացել ու վերապրել, յուրովի է մեկնաբանել ու կատարել երգն այս հայտնի։