Հոլովակ է հայտնվել ֆբ-ում, որտեղ այնքան հուզառատ է խոսում զինվորը, որ ակամայից փշաքաղվում ես ու շփոթվում ես ասածների ճշմարտացիությունից։ Հուսադրող է նրա խոսքն ու ուժի ներունակությունը ամբողջը, որ անկախ արդյունքներից, մենք ապրելու ենք հավերժորեն, որովհետև հավերժությունն է մեր գեներում հոսում։
Հոսում է երկար ու երկար էլ հոսելու է, որովհետև Աստծո ազգն ենք մենք։
Զինվոր․ Աստված էն ա արել, որ էսօր մենք շնչում ենք։ Մեր պապերը զենքով ու լոմով են կռվել Թուրքի դեմ։ Էսօր մեզ տրվել է էն շանսը, որ մենք գիտենք ապրելը ինչ է, որովհետև մենք տեսել ենք, որ մարդը կարող է և մահանալ։
Կարաս մահանաս ու չզգաս ինչ ա նշանակում ապրելը։ Չես կարա զգաս քո հարազատին, մորը ու հորը։ Էսօր մեզ Աստված թազա կյանք է տվել։ Էսօր զանգում եմ հորս, հերս ասում է․ տղես թազա ծնունդդ շնորհավոր․․․․բոլորիդ ծնունդը շնորհավոր։