Զինվոր եղբոր և քրոջ հուզիչ հանդիպումը. անհնար է զսպել հույզերը

Քրոջ համար եղբոր զինծառայության շրջանը ամենից դժվար անցնող ժամանակահատվածն է: Այն քույրերը, ովքեր անցել են այդ շրջափուլի միջով, ստիպված են եղել սպասել սիրելի եղբոր վերադարձին՝ օրեր ու ժամեր հաշվելով, կհասկանան նաև մյուս քույրերին:

Ստորև մի գեղեցիկ ու հուզիչ հոլովակ ենք ներկայացնում, որը պատկերում է այն գեղեցիկ ու երկամյա սպասումին հաջորդած երանելի պահը, երբ զինծառայող եղբայրն ի վերջո վերադառնում է ու իր ամուր գրկի մեջ առնում ջերմ աղոթքներով իրեն սպասող քրոջը:

Րոպեներ ձգվող գրկախառնությունը փոխանցում է այն ջերմ կարոտը, որ հասցրել են ամբարել քույր ու եղբայր այդ տարիների ընթացքում: Այսպիսի պահերի համար ժողովուրդը հրաշալի բարեմաղթանքային խոսք ունի. «Բարի վերադարձ, աչքներդ լույս լինի»: Այս խոսքերն աղոթքի պես են հնչում:

Հանրայնացված այս հոլովակի ներքո ևս տեղ են գտել բազմաթիվ այսօրինակ բարեմաղթանքներ, ուրախության դրսևորումներ, քանի որ զինծառայողն այլ հեղինակություն ունի մեր հասարակության մեջ:

❤❤❤🎈🎈🎈🎊🎊🎊

Опубликовано Միշտ Զինվորի կողքին Четверг, 6 августа 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: