Շատ զինվորներ կյանքից հեռանալուց հետո, թողեցին մեզ ուղերձներ, որոնք մեզ համար հիմա շատ թանկ են։ Սևակ Մնացականյանից կա մի ուղերձ, որտեղ նա ասում է, որ ոչինչ խնայել պետք չէ, քանզի լինելիությունն է մեր կախված այս կռվից։
Հակառակ դեպքում կորցնելու ենք ամեն ինչ։ Էս կռվում գոյի խնդիրն է։ Ինչ ունենք պետք է տանք, առավելագույնը, միայն էդ ընթացքում կկարողանանք հաղթանակը ունենալը։ Ամենաընտրյալ ու բարոյական տղերքն են կռվում։ Հա, անմահանում են, բայց առանց դրա հաղթելը հնարավոր չէ։
Աստծո ու ստաանայի արանքում, տղերք, դուք կիսաաստվածներ եք; Դուք եք տալիս սահմանումը բարու ու չարի։ Մենք էստեղ ենք մի պարզագույն պատճառով, որովհետև բոլորը պարտվել են՝ գիտնականներ, մտավորականներ, դիվանագետներ․․․դրա համար հայ զինվորն է կանգնած ու մարտնչում է։
Այո, նրանց պարտությունն է մեզ էս կետին բերել։ Սա այն վերջնական կետն է, որտեղ հայտնվեցինք և միակ ելքը՝ անմնացորդ նվիրումն է։