«Զվարճալի.» Մարիամ Փաշինյանը եղբոր հետ նոր լուսանկար է հրապարակել

Վարչապետի ավագ դուստրը, որ վերջին ժամանակաշրջանում փոքր-ինչ պասիվացել էր սոցցանցային հարթակներում, ինստագրամյան իր հարթակում նոր լուսանկար է հանրայնացրել՝ այն մեկնաբանելով հետևյալ կերպ. «funky», ասել է թե՝ զվարճալի:

Լուսանկարում Մարիամն Աշոտի հետ է: Նրանք երկուսն էլ դիմակներով են ու սպորտային հագուստներով, իսկ նրանց հետևի ֆոնին գունավոր վիտրաժներ են: Ինչպես երևում է՝ լուսանկարն արվել է հայելու դիմաց:

Նշենք, որ Ա. Փաշինյանը փոքր-ինչ ավելացրել է սոցցանցային ակտիվությունը զինծառայությունից վերադառնալուց հետո, իսկ դրան հակառակ՝ փոքր-ինչ նվազել է Մարիամի ակտիվությունը: Աշոտը սկսել է ակտիվորեն արձագանքնել հասարակական հնչեղություն ունեցող տարատեսակ թեմաների:

Կամավորական զինվորագրվելու թեմայի ակտիվացմանը զուգահեռ Աշոտն իր պատրաստակամությունն էր հայտնել սահման մեկնելու համար:

Աշոտի հաջորդ հրապարակումը Գրականության պետական չափորոշչի առնչությամբ էր: Նա իր տեսակետն էր արտահայտել փոփոխությունների մասին՝ նշելով, որ մեր գրականությունն ինչ-որ տեղ է շտապում:

Ստորև ներկայացնում ենք Մարիամի ինստագրամյան հրապարակումը:

View this post on Instagram

#funky @dragonfruit_lie

A post shared by Mariam Pashinyan (@__mmariiaammmm) on

 

Понравилась статья? Поделиться с друзьями: