Կառավարության նիստին քննարկման դրված հերթական ծրագիրը վերաբերում էր երեխաներ ունեցող ընտանիքներին: Հաստատված ծրագրի մանրամասները ներկայացրել է Զ. Բաթոյանը:
Ներկայացնելով 2020-2023 թվականների սոցաջակցության ծրագրի մանրամասները՝ նախարարը տեղեկացնում է, որ շահառուներոը ծնողներն են, որոնց տրամադրվելու է միանվագ դրամական աջակցություն, որպեսզի հիփոթեկով ձեռք բերված անշարժ գույքի համար կանխավճարային մուծում անի:
Նախարարը հրապարակման մեջ նշել է, որ օգտվել կարող են մարզային շրջաններում անշարժ գույքի գնորդները: Աջակցությունը միանգամյա է:
Դրանից կարող են օգտվել նրանք, որոնք այս տարվա ամռան երկրորդ ամսից՝ հուլիսի մեկից սկսած են անշարժ գույք ձեռք բերում: Պարտադիր պայմաններից մեկն էլ այն է, որ շահառուն ունենա երկու կամ ավելի անչափահաս երեխա:
Աջակցության առավելագույն չափը իչ անցնում երկու միլիոնի սահմանը: Նախարարի հրապարակումը՝ ստորև: