Էդգար Իգիթյանը որդու հետ ջերմ լուսանկարներ է տեղադրել․ ահա թե ուր են այցելել հայր ու որդի

Հայտնի արտիստ Էդգար Իգիթյանը մեծ պատասխանատվությամբ ու սիրով ստանձնեց հայր լինելու պատասխանատվությունը։ Նրա առաջնեկը՝ Լեոնը, դարձել է Էդգարի երջանիկ ընտանիքի հիմնական ու գլխավոր ուրախությունը։

Էդգարը հայրական պարտականությունները ստանձնելու հենց ամենասկզբից մեծ լրջությամբ է զբաղվում փոքրիկի դաստիարակությամբ, քանի որ շատ է կարևորում դեռ վաղ մանկությունից երեխային ճիշտ ու բազմակողմանի դաստիարակություն տալու գաղափարը։

Էդգարը իր ազատ ժամանակը տրամադրում է ընտանիքին՝ կազմակերպելով ընտանեկան զբոսանքներ։ Դերասանը հերթական ընտանեկան զբոսանքն է կազմակերպել՝ այս անգամ որդու հետ այցելելով Կենդանաբանական այգի։

Կենդանաբանական այգու իրենց զբոսանքից ջերմ կադրեր է տեղադրել Էդգարն իր սոցհարթակում՝ արժանանալով իր հետևորդների սիրալիր ու սիրառատ արձագանքին։ Ինչպես երևում է կադրերից, փոքրիկ Լեոնը պարզապես վայելել է հայրիկի հետ աշնանային զբոսանքը։

Էդգարին ու Լեոնին մշտապես ուղեկցում է Էդգարի կինն ու Լեոնի մայրը՝ Լուսինեն, ով էլ ֆիքսում է հոր ու որդու ջերմ շփման ուշագրավ կադրերը։

Понравилась статья? Поделиться с друзьями: