«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարևոր արձագանք է տեղադրել։ Նա ֆեյսբուքյան էջով տեսանյութ է տարածել՝ մակագրելով՝ խոստացված տեսանյութն է՝ իրենց վերագրվող սուտը հերքելու համար։
Հանրային միջավայրում դեռևս չեն դադարում քննարկումները մայիսության իրադարձությունների շուրջ, երբ տհաճագույն իրավիճակ է տեղի ունեցել ԱԺ-ում՝ Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի մասնակցությամբ, ապա ներքաշելով բոլոր ներկաներին։
Դրանից հետո այսօր Մարուքյանը միջանցքային վեճ է ունեցել Ալեն Սիմոնյանի հետ, որի ընթացքում Սիմոնյանը հիշեցրել է 2018-ի ապրիլի տասնվեցին իր դեմ բռնություն է եղել, նա վիրավորվել է, սակայն Մարուքյանը չի արձագանքել ոչ մի կերպ, աջակցություն չի ցուցաբերել։ Մարուքյանը հակադարձել է՝ նշելով՝ եկել են։
Որպես ապացույց Մարուքյանն ավելի ուշ տեսանյութ է հրապարակել՝ պարունակող ապացույցներով, որ իրենք իրոք եղել են այնտեղ։ Տեսանյութը բազում դիտումների է արժանացել՝ քննարկումների բուռն առիթ դառնալով։