Արտառոց դեպք է տեղի ունեցել այսօր Էդմոն Մարուքյանի և մի քաղաքացու միջև, որը ֆիքսվել է մոտակայքում գտնվող տեսախցիկի միջոցով։ Տեսախցիկի ֆիքսած կադրերում երևում է, որ Էդ․ Մարուքյանը կայանում է իր մեքենան։
Հետո նա դուրս է գալիս մեքենային, իսկ քաղաքացին, որ գտնվում էր մեքենայի մոտ, մոտենում է նրան, որից հետո սկսվում է քաշքշուկ։ Ըստ ականատեսների՝ քաղաքացին Էդ․ Մարուքյանին մեղադրել է Հայաստանին չծառայելու մեջ։
Ականատեսները ասում են նաև, որ քաշքշուկը ուղեկցվել է հայհոյախառն արտահայտություններով, որոնք փոխադարձ բնույթ են կրել։ Միջադեպը տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության գրասենյակային տարածքին կից։
Հիշեցնենք, որ վերջերս Էդ․ Մարուքյանը Ա․ Աշոտյանի հետ միասին հանդիպել էր ադրբեջանական մի շարք քաղաքական գործիչների հետ։ Էդ․ Մարուքյանի և քաղաքացիներից մեկի միջև տեղի ունեցած քաշքշուկը ներկայացնող ոչ երկար տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։