Էդ. Մարուքյանը բարձրաձայնում է, թե ինչպես են ՌԴ-ում վարվում հայկական պետհամարանիշ ունեցող մեքենաների տերերի հետ

Էդ. Մարուքյանը բարձրաձայնում է ռուսաստանյան տարածաշրջանում բնակվող կամ այս պահին այնտեղ գտնվող հայերի հետ կապված կարևորագույն խնդրի մասին: Նա տեղեկացնում է, որ ռուսաստանյան ոստիկանական ներկայացուցիչները այն մարդկանցից, ովքեր հայկական համարանիշով մեքենա են վարում, պահանջում է մաքսային փաստաթուղթ:

Պատգամավորը շեշտում և կարևորում է այս հանգամանքի անօրինաչափ լինելը, քանի որ այն չի համապատասխանում ԵԱՏՄ ընթացակարգին:

Հանրայնացված հրապարակման մեջ Էդ. Մարուքյանը նշել է, որ նախորդ օրը ինքն անձամբ տվյալ խնդրի շուրջ զրույց է ունեցել Մ. Գրիգորյանի հետ, ով ի պաշտոնե զբաղվում է նշված հարցով:

Հույս հայտնելով, որ նշված խնդիրը շուտով լուծում կստանա ու կկարգավորվի, պատգամավորը խոստանում է պաշտոնական պատասխան ստանալուն պես գրավոր տարբերակը խնդրի կարգավորումների մասին կտեղադրի իր էջում:

Պատգամավորը նաև մի փոքրիկ հոլովակ է հանրայնացրել, որտեղ երևում են կադրեր այն դրվագից, թե ինչպես են ռուսական տեխնիկայի կողմից ապամոնտաժվում հայկական համարանիշով մեքենաներ: Պատգամավորի հանրայնացրած հոլովակը ներկայացնում ենք ստորև:

Ռուսաստանի Դաշնությունում ոստիկանությունը հայկական պետհամարանիշերով մեքենաների տերերից շարունակում է պահանջել մաքսային փաստաթուղթ, որը իմ կարծիքով հակասում է ԵԱՏՄ ընթացակարգերին:Տեղեկացնում եմ, որ երեկ այս հարցով խոսել եմ ՀՀ փոխվարչապետ` Մհեր Գրիգորյանի հետ, ով զբաղվում է նշված խնդրով: Հուսով եմ` խնդիրն արագ կկարգավորվի:Հ.Գ. ՀՀ փոխվարչապետ` Մհեր Գրիգորյանի գրավոր պատասխանը խնդրի կարգավորման վերաբերյալ ստանալուն պես կհրապարակեմ:

Опубликовано Edmon Marukyan Пятница, 7 августа 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: