«Էլի հրաշք լուր եմ բերել… Հզոր ու Հրաշք Ազգ ենք»

Շատերին էր օրեր առաջ հուզել հինգամյա տղայի արարքը: Նա իր հեծանիվի անիվը սահմանապաներին ուղղված բարեմաղթանքներով ուղարկել էր դիրքեր:

Այս հուզիչ փաստը տարածվել էր աշխարհով մեկ: Հինգամյա տղայի արարքի արձագանքը չի ուշացել: Մոսկվաբնակ հայերից մեկը՝ Արմեն Սիրունյանը, կապ է հաստատել Արեգի ծնողների հետ ու նրան նոր ու շքեղ հեծանիվ ուղարկել:

Այս մասին տեղեկություն է հանրայնացրել Մելինե Եղշատյանը, ով զբաղվում է անիվների հավաքագրման գործընթացով: Նա գրել է, որ Ա. Սիրունյանը չի ցանկացել, որ իր անունը հանրայնացվի, երկար համոզելուց հետո տվել է իր համաձայնությունը:

Մ. Եղշատյանը շնորհակալություն է հայտնում Արեգին ու նրա ծնողներին՝ այսօրինակ բերկրալից պահեր պարգևելու համար: Նշենք նաև, որ այսօր Ք. Եղշատյանի ծննդյան օրն է, իսկ ամենից թանկ նվերը, որ նա այսօր ստացել է, փոքրիկ բեռնատարով անվադողերն են եղել:

Նրան փոքրիկ, զարդարված բոռնատարով իր տարիքին համապատասխան՝ 22 անվադող են նվիրել, ինչը շատ է հուզել Մելինեին:

Էլի հրաշք լուր եմ բերել😊Հզոր ու Հրաշք Ազգ ենք💪💪✊✊🇦🇲🇦🇲🇦🇲հիշո՞ւմ եք չէ 5ամյա Արեգին,ով իր հեծանիվի անվադողը և…

Опубликовано Meline Yeghshatyan Вторник, 21 июля 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: