«Էլ որտեղ, եթե ոչ Ստեփանակերտում…» Հակոբ Արշակյանը լուսանկար է հրապարակել

Ստեփանակերտն ու Արցախն իր վիրավոր գիրկն են կանչում շատերին: Շատերն այնտեղ են գնում տարբեր նպատակներով՝ իրենց հնարավորությունների չափաբաժնով օգտակար լինելու ճակատագրական ժամանակաշրջան ապրող Արցախի համար:

Ստեփանակերտում են շատ պետական այրեր, մշակութային ու հասարակական գործիչներ: Նրանց թվում է նաև Հակոբ Արշակյանը: Նա այնտեղ հանդիպել է Արթուր Ալեքսանյանին, ով առավել հայտնի է որպես Ամարասի Արթուր անունով:

Նշենք, որ վերջինիս Երևանից հատուկ արարողակարգով ճանապարհել է անձամբ քաղաքապետ Հ. Մարությանը: Ա. Ալեքսանյանը հայտնի է նաև որպես հայտնի Կարմիր բերետավորների ղեկավար ու առաջնորդ:

Բացի լեգենդար Ա. Ալեքսանյանից, Հ. Արշակյանը Ստեփանակերտում հանդիպել է նաև Հ. Թոխատյանին, Արցախի թեմական առաջնորդ Պարգև սրբազանին, ինչպես նաև շատ այլ սիրված դեմքերի, որոնցից մի մասի հետ հասցրել է լուսանկարվել:

Նրանց հայացքներում կա ինքնավստահություն, հաստատակամություն, ինքնավստահություն, քանի որ կարծում են, որ Հաղթանակը մերն է լինելու, քանզի արդար է մեր գործը:

Понравилась статья? Поделиться с друзьями: