«Էլ տենց բաներ չլսեմ ՝ ձերբակալեք, կալանավորեք»․ ինչո՞ւ զայրացավ Փաշինյանը․ տեսանյութ

Այսօր Կառավարության հերթական նիստն է գումարվել, որի ընթացքում տարատեսակ հարցերի և խնդիրների քննարկումներ են տեղի ունեցել։

Այս նյութում անդրադառնում ենք Անահիտ Ավանեսյանի զեկույցին, որտեղ նա իր խոսքում նշում է, որ տարբեր գործունեության ոլորտի ներկայացուցիչներ պատվաստումների դեմ հակաքարոզչական գործունեություն են վարում, այնուհետև ամենօրյա գրանցված յուրաքանչյուր մահվան համար մեղադրեց այդ քարոզիչներին։

Փաշինյանն ի պատասխան Առողջապահության նախարարի զեկույցին՝ ասաց, որ իրենց առաջ դրված է եղել խնդիր, հանձնարարական՝ գնալ և լուծել դա։ Եթե կան մարդիկ, որոնք խանգարում են, ձերբակալեք նրանց։

Ապա հավալեց, որ այդ դահլիճում նրանք չեն հավաքվել, որպեսզի քննարկեն այս կամ այն անձի կողմից խանգարող գործողությունները։

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է նաև, որ պատվաստումների դեմ քարոզչությւոնը քաղաքական նպատակ է հետպնդում, որպեսզի արդյունքում  ցույց տան, որ Կառավարությունը չի կարողանում պայքարել թագավարակի դեմ և ձախողում է։ Մանրամասները կից տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: