Էկոնոմիկայի նախարար․ Ես Թուրքիայի հետ սահմանը բացելու հետ կապված մանրամասն պատմել եմ, որ աղմուկը, որը եղավ, մանիպուլյացիայի արդյունք էր

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան․ Հետկռիվյան շոկը դեռ կտևի երկար, բայց կարևոր է ընկալենք ինչ մոդիֆիկացիաներ պիտի տեղի ունեն կյանքում մեր։ Մենք թևերը «քշտած» աշխատում ենք։ Անասելի շատ չիրացված շանսեր ունենք ու դրանով կորը շուռ կտանք դեպի վերև։

Ռացիոնալ քննադատություններին հետևում եմ, բայց վերջերս ծաղրական քննադատությունների ենք հանդիպում։ Ես բանավեճի առումով բաց եմ, եթե այն ռացիոնալիզմի մեջ է։ Ես Թուրքիայի հետ սահմանը բացելու հետ կապված մանրամասն պատմել եմ, որ աղմուկը, որը եղավ, մանիպուլյացիայի արդյունք էր։

Միտքը, որ ասել եմ ուժեղանալու ու կրթության մասին էր, որպեսզի եթե հայտնվենք ավելի մրցակցային դաշտում, մենք նորից շվարած չնայենք ինչ է կատարվում։ Ես որպես պրակտիկ մարդ, չեմ պատրաստվում թռնել կամրջի վրա, քանի դեռ չեմ հասել կամրջին։ Մե մեջքը նախևառաջ պետք է ուղղել։

Ենթադրություններ անելն սխալական է էս պարագայում։ Հրամայականը պետք է ընկալել։

Понравилась статья? Поделиться с друзьями: