Էմմա Սապունջյանը՝ հարազատի օգնությամբ նոր մեքենա գնելու, իր առաջին 1.000.000 դրամ հոնորարի և աշխատավարձերի մասին․«Իմ երազանքների մեքենան է»

Դերասանուհի Էմմա Սապունջյանը նոր մեքենա է գնել։ Էմման պատմել է, որ այդ մեքենայի մասին ինքն ուղղակի երազում էր (Hyundai Veloster)։

Շատ պատահական է ստացվել, որ այս փուլում ստացվել է այն ձեռք բերել։ Ֆինանսական հարցում դերասանուհուն օգնել է հարազատ մարդ։ Գումարի մի մասը նվեր է եղել, իսկ մյուս մասն ինքն է հոգացել։ Պատմում է, որ որոշեց և մեկ շաբաթում ձեռք բերեց։ Էմման նշել է, որ վեց տարուց ավելի է, ինչ մեքենա է վարում։

Իր առաջին մեքենան նրան նվիրել էր հայրիկը (Mitsubishi iO մակնիշի), երկրորդը՝ մայրիկը (Mazda Verisa)։ Հավելել է, որ մեքենայամոլ չէ, սակայն հարմարավետություն սիրում է։ Էմման տասնհինգ տարեկանից աշխատում է և իր ծախսերը կարողանում է ինքնուրույն հոգալ։

Դերասանուհին խոսելով ֆինանսական անկախությունից՝ հստակ չհիշեց իր  առաջին աշխատավարձը 7000, թե՞ 10000 դրամ է եղել։ Իսկ ամենաշատ աշխատավարձը եղել  է մեկ միլիոն դրամ։

Այն դերասանուհին վաստակել է սերիալում նկարահանվելու համար։ Դերասանուհին նշել է, որ չի դժգոհում և սիրում է իր աշխատանքը։

Понравилась статья? Поделиться с друзьями: