Առավոտից սոցցանցային տարբեր էջերում տարածվում է ՔՊ-ական Կ. Չիլինգարյանի ցավալի ու վաղաժամ մահվան մասին լուրը: Գործընկերներն ու մտերիմները, չկարողանալով զսպել ցավն ու հուզմունքը, մի քանի բառով փորձում են իրենց մեծ ցավն արտահայտել սիրելի հարազատի կորստյան առիթով:
Կ. Չիլինգարյանը նաև Էջմիածնի քաղաքապետի հարազատն ու մտերիմն էր: Դ. Գասպարյանը, հրապարակելով իրենց համատեղ լուսանկարը, գրել է, որ Կարենն իր յուրահատուկ ապերն է:
Եղբորը «Աստված հոգիդ լուսավորի» խոսքերն ուղղելով՝ Դ. Գասպարյանը ներողություն է խնդրել նրանից այն ամենի համար, ինչը նա այդպես էլ չի կարողացել անել եղբոր համար:
Դ. Գասպարյանի գրառման տակ տեղ գտած հարյուրավոր ցավակցական մեկնաբանություններում շեշտվում և կարևորվում են Կ. Չիլինգարյանի մարդկային որակները, նրա պայքարող տեսակը, բարի, հումորով, կամեցող, հրաշք ընտանիքի հայր, հոգատար ամուսին լինելու անփոխարինելի հատկանիշները:
Ընկերները հատկանշական ու առանձհանատուկ են համարում նրա թիմային բարձր պատասխանատվությունը, սակայն նաև այն հանգամանքը, որ այդ ամենով հանդերձ նա երբեք պաշտոն չէր ցանկանում ստանալ: