Էսօր հորս ծնունդն ա… Հինգ տարի Արցախյան պшտերшզմի զինվորն է եղել

Այս օրերին մեր հերոսները արցախյան ճակատում ոչ միայն կենաց մшհու պայքար են մղում՝ ապահովելով հայ ժողովրդի լինելիության հարցը, այլ նաև ծննդյան տարեդարձներ են նշանավորում:

Գրող Դավիթ Մշեցին իր սոցհարթակում շնորհավորել է հոր ծննդյան տարեդարձը, ով միաժամանակ նաև այն ջոկատի հրամանատարն է, որի մեջ մարտնչում է անձամբ Դավիթը:

Դավիթը գրել է. «Էսօր հորս ծնունդն ա։ Էս մարդը ինձ հեր լինելուց առաջ միշտ ֆիդայի է եղել, բառի ամենառոմանտիկ ու նեոռոմանտիկ իմաստներով։

Հինգ տարի Արցախյան պшտերшզմի զինվորն է եղել, ապրիլյան քառօրյայի զինվորը։ Հիմա էլ իր հրամանատարությամբ սպասում ենք հրամանի։ Ասածս ի՞նչա։ Շնորհավոր նախ հայ ֆիդայի, հետո նոր միայն հեր ջան։

Թող էս քո վերջին հաղթական կռիվը լինի, որից հետո մինչև հավերժություն Հայ ազգի էլ ոչ մի զինվոր չնщհшտшկվի…»,- հրապարակումը եզրափակել է գրող-զինվորը:

Նա նաև իրենց ջոկատի լուսանկարն է հանրայնացրել, որտեղ երևում են շատ այլ հայտնի դեմքեր, ովքեր այս պահին գտնվում են ճակատում:

Понравилась статья? Поделиться с друзьями: