«Էրեբունի» ԲԿ-ում օգոստոսին 11 երկվորյակ է ծնվել. օգոստոս ամսվա վիճակագրությունը

Համավարակային պայմաններում պրկված նյարդեր ունեցող մարդկանց համար լավագույն նորությունը, թերևս, նոր ծնունդների մասին իմանալն է: Հիվանդանոցային համալիրները պարբերաբար ծննդատներից տվյալներ են հանրայնացնում՝ ամփոփելով ամսվա ընթացքում գրանցված նոր ծնունդների վիճակագրությունը:

Էրեբունու հիվանդանոցային համալիրի ծննդատանն այս ամիս ընդհանուր հաշվով 490 բալիկ է լույս աշխարհ եկել: Նորածին բալիկներից 232-ը աղջիկ երեխաներ են, իսկ 258-ը տղաներ են:

Հատկանշական է, որ այս ծնունդների մեջ կան շատ երկվորյակ բալիկներ: Ընդ որում, օգոստոսի ընթացքում շուրջ տասնմեկ երկվորյակ բալիկի ծնունդ է գրանցվել Էրեբունու հիվանդանոցային համալիրի ծննդատանը:

Այս մասին տեղեկություն է հանրայնացրել հիվանդանոցային համալիրի լրատվության բաժինը՝ նշելով, որ ամռան վերջին ամսում նորածին բալիկների մեծ թիվ է գրանցվել Էրեբունու հիվանդանոցի ծննդատանը:

Հանրայնացված տեղեկության համաձայն օգոստոսյան նորածինների ծնունդներն ամենից շատ հենց Էրեբունու հիվանդանոցային համալիրի ծննդատանն են գրանցվել, եթե հաշվի առնեն ամռան վերջին ամսվա ընթացքում գրանցված նորածինների բոլոր դեպքերը մեր հանրապետության տարածքում:

Понравилась статья? Поделиться с друзьями: