«Էրեխիս կորցրեցի, չուզեցի Ձեզ էլ կորցնել»․ Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրից տեսանյութ է հրապարակել

Նիկոլ Փաշինյանն այսօրվա իր գործունեությունը սկսել է Եռաբլուրից։ Նա այցելել է Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու մեր հերոսացած տղաներին, որոնց շնորհիվ այս օրերին Հայաստանում հնարավոր է լինում իրականացնել պետականաշինության աշխատանքներ։ Եռաբլուրը առաջնային տեղ է զբաղեցնում բոլորի մտքերում։

Ն․ Փաշինյանն իր ոճին համապատասխան ուղիղ եթերային միացումով ցուցադրել է, թե ինչպես է ընթանում Եռաբլուրի այցը։ Ուղիղ եթերում երևում է, թե ինչպես են մարդիկ մոտենում, նրան շնորհավարում վերընտրվելու կապակցությամբ, ապա նաև իրենց ապրումների մասին խոսում։

Որդեկորույս մայրերից մեկը՝ բռնելով Փաշինյանի ձեռքը, բավականին հուզված վիճակում ասում է․ «Էրեխիս կորցրեցի, չուզեցի Ձեզ էլ կորցնել»։ Փաշինյանն ի պատասխան՝ համբուրում է տիկնոջ մեկնած ձեռքը՝ նրանից շնորհավորանքներ ու ջերմ մաղթանանքեր ստանալով։

Ն․ Փաշինյանը մոտենում և հատ առ հատ խոնարհվում է մեր անմահ տղաների շիրիմների առաջ։ Ուղիղ եթերային միացման տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: