Էրիկ Խաչատրյանին վիրահատել են

Դեռ նախորդ ամիս Ադրբեջանից հայրենիք վերադարձած տղաներից շատերը որոշակի առողջական խնդիրներ ունեին և պետք է անցնեն ու անցնում են առողջացման, վերականգնման որոշակի շրջափուլ։ Նման վերականգնողական բուժման կարիք ունեցողներից է նաև Էրիկը։

Էրիկը մի քանի շաբաթ թափնված է եղել Վանք գյուղի տներից մեկում իր զինընկերներից մի քանիսի հետ։ Քչերը գիտեն, որ այդ ժամանակ նա վիրավորում ստացած է եղել ոտի հատվածից։ Դրանից հետո զինընկերներին գտել են ադրբեջանցիները՝ նրանց Բաքու տանելով։

Այս ժամանակահատվածում Էրիկի վերքը փակվում է, սակայն փամփուշտը մնում է նրա մարմնի մեջ։ Երեկ ի վերջո Աստղիկ բժշկական կենտրոնում Էրիկի մարմնից բարեհաջող կերպով հեռացվել է օտար մարմինը։ Նրան վիրահատող բժիշկը հավատացրել է, որ տղան հետվիրահատական խնդիրներ չի ունենալու։

Էրիկի մայրը՝ Լիանան, նշում է, որ այսօրվա ընթացքում հնարավոր է տղային դուրս գրել հիվանդանոցից։ Նրա վիճակը բավականին լավ է։

Понравилась статья? Поделиться с друзьями: